Ըստ էության, եթե իրականություն են դառնում Փաշինյան-Ալիև հայտնի ու գաղտնի (ամեն ինչ հուշում է գաղտնի պայմանավորվածությունների առկայության մասին) պայմանավորվածությունները, ապա Հայաստանը, ինչպես Փաշինյանն է ասում, ձեռք է բերելու կախվածությունների նոր կենտրոններ` Բաքու և Անկարա։
Ես 2021 թվականից կրկնում եմ, որ Բաքուն և Անկարան իրագործում են 1920 թվականի քեմալյան ծրագիրը` Հայաստանում առկա իսլամական էլեմենտներ, որոնց անվտանգությունն ապահովելու պատրվակով Թուրքիան և Բաքուն ռազմական և այլ ներկայություն են ապահովում Հայաստանում։ Հայաստանի կոմունիկացիաները կապվում են Գյումրի-Կարսով Թուրքիայի հետ, և Հայաստանը վերածվում է անկենսունակ ու անկենդան կազմավորման, որի վրա ռազմական հարձակումները ուղղակի անիմաստ են` իմունիտետի բացակայության պատճառով։
Փաշինյանը սրա միակ այլընտրանքը թողնելու է Հայաստանի` ռուսական միութենական պետության վերածվելու միջոցով գոնե էթնիկ քարտեզը ֆորմալ պահպանելու հնարավորություն։
Այսինքն` հակառուս խաղալը ընդամենը հերթական անգամ ժողովրդին էշի տեղ դնելու նման մի բան է։
Մարդը, ում համար միակ արժեքը իշխանությունն է, չի կարող ո՛չ «մետ», և ո՛չ էլ «հակա» լինել։
Ի դեպ, Նիկոլ-Ալիև հնարավոր գործարքի առաջին տուժողները լինելու են հենց նիկոլականները։ Սա լինելու է աքսիոմատիկ հենց նրա՛նց համար:
Եթե, իհարկե, թույլ տանք:
Արա Պողոսյան